
Օրվա խորհուրդ
ԱՄԵՆ ԽՆԴԻՐ ԼՈՒԾՎԱԾ Է
13 Նոյեմբեր
Մարդկանց մոտ շատ թյուր մի ըմբռնում կա. «Ինձ մոտ Եկեք» Իմ այս հրավերի վերաբերյալ: Այս խոսքը շատ հաճախ ընդունվել է իբրեւ պարտադրանք, որ պարտավոր են կատարել` Արարչի հանդեպ ունեցած երախտագիտությունից մղված. կամ մի պարտք, որ պետք է հատուցել Փրկչին: «Ինձ մոտ եկեք» խոսքը իր մեջ պարունակում է մեծարժեք իմաստ, որ վեր է, քան ասվածները: «Ինձ եկեք»` ձեր կյանքի կնճռոտ խնդիրները լուծելու համար. ամեն տեսակ վախերից ազատագրվելու համար, ձեր պակասությունները լրացնելու համար - լինեն դրանք մարմնավոր, մտավոր, թե հոգեւոր:
Հիվանդներ, Ինձ եկեք` առողջանալու համար. անտուններ, տուն խնդրեցեք, միայնակներ` բարեկամներ պահանջեք, տկարնե՛ր, ուժ ուզեք Ինձնից: Ինձ մոտ եկեք ամեն ինչի համար: