
Օրվա խորհուրդ
ԹՈՒԼԱՑԻՐ-ԹԵԹԵՎԱՑԻՐ
15 Հունվար
Թուլացրու քեզ, խաղաղվիր. մի՛ լարվիր եւ իզուր մի՛ վախենա: Ամեն ինչ լավ կլինի: Ինչո՞ւ զուր վախենալ փոփոխություններից, երբ կյանքդ Ինձ է պահ տրված. Աստծո մոտ, որ երբեք չի փոխվում. Ես նույնն եմ Երեկ, Այսօր եւ Հավիտյան: Նշանակում է պետք է սովորես իրոք ծանր լինել եւ տիրանալ հոգու հավասարակշռությանը այս երերուն ու փոփոխական աշխարհի մեջ:
Պահանջիր Իմ Զորությունը: Այսօր քոնն է այն նույն Ուժը, որով Ես դեւեր դուրս հանեցի: Օգտագործիր Այն, այլապես ետ կվերցնեմ: Օգտագործիր Այն շարունակ:
Որքան էլ պահանջես, շատ չէ: Երբեք մի՛ մտածիր, թե շատ ես զբաղված: Քանիցս վերադառնաս Ինձ եւ գործից հետո լցվես Իմ Զորությամբ, ոչ մի գործ չի կարող հոգնեցուցիչ ու չափից ավելի լինել քեզ համար: Իմ Ուրախությունն եմ տալիս քեզ: Ապրիր նրա մեջ: Ընկղմիր քո հոգին այդ պայծառության մեջ եւ ճառագայթիր, ցոլա` տարածելով փոխանցիր ուրիշներին: